«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Երեք վաստակաշատ հայ ճարտարապետների 150-ամյա հոբելյանները

Երեք վաստակաշատ հայ ճարտարապետների 150-ամյա հոբելյանները
27.12.2024 | 05:55

Խավարամտության ու կիսագրագիտության մեջ հայտնված, ցածրակարգ ու կեղծ մշակութային օրակարգեր որդեգրած մեր երկրում աննկատ մնացին անցյալ դարի առաջին կեսում Թբիլիսիում, Բաքվում, Գյումրիում ճարտարապետական իրենց ուրույն դիմագծերով հարուստ ժառանգություն թողած երեք նշանավոր հայ ճարտարապետների հոբելյանները:

Նրանց կառուցած շենքերը մինչ օրս զարդարում են են վերոնշյալ քաղաքները՝ հպարտության առիթներ ստեղծելով մեզ բոլորիս:

Հիշենք այս նշանավոր ճարտարապետների անունները՝

- Գաբրիել Տեր-Միքելով (1874 Ստավրոպոլ – 1949 Երևան):

- Ղազարոս Սարկիսյանց (1874 Շուշի – 1960 Երևան):

- Պավել Զուրաբով (1874 Շուշի – 1942 Թբիլիսի):

ԿԳՄՍ, տեղու՞մ եք, թե՞ Սնուփ Դոգի անվան Ակադեմիական քաղաքի նախագծերի վրա եք որոճում շարունակաբար:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ